Չորեքշաբթի,
Նոյեմբեր
29,
2017
  • Հայերեն
  • English
  • Русский

Հայկական Ձյուդո

 

Ձյուդո մարզաձևը Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 1960-ական թվականների վերջում, երբ Սամբո ըմբշամարտի Գյումրեցի մարզիչ Ռոբերտ Հովհաննիսյանի երիտասարդ սաները միջազգային արենայում ցույց տվեցին բարձր արդյունքներ` Հովհաննես Սարգսյանը 1968 թվականին Անգլիայում կայացած երիտասարդների եվրոպայի առաջնությունում գրավեց պատվավոր երկրորդ մրցանակային տեղը, իսկ 1969 թվականին` Արամ Գրիգորյանը Իտալիայում կայացած երիտասարդների եվրոպայի առաջնությունում գրավեց երրորդ մրցանակային տեղը:

Հունա-Հռոմեական և Սամբո ըմբշամարտերում բարձր սպորտային արդյունքների հասած Երևանցի Թելման Քոչարյանը 1968 թվականից անցնելով մարզչական աշխատանքի` պատրաստեց մի շարք խոստումնալից մարզիկների, որոնք 1970-ական թվականների սկզբից ԽՍՀՄ Ձյուդոյի պատանեկան և երիտասարդական առաջնություններում սկսեցին ցուցաբերել բարձր արդյունքներ: Հենրիկ Գրիգորյանը 1969թ. երիտասարդների ԽՍՀՄ ընտրական առաջնությունում գրավեց 2-րդ տեղը, իսկ Գագիկ Աղամալյանը 1971-72թթ. ԽՍՀՄ պատանեկան առաջնություններում գրավեց երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը:

Հայաստանում Ձյուդո մարզաձևի հիմնադիրներ են համարվում Թելման Քոչարյանը, Ռոբերտ Գալստյանը և Հովհաննես (Պավել) Սարգսյանը: Որպես ՀՀ հավաքական թիմերի մարզիչ` մեծ ներդրում ունի նաև Լևոն Եղիազարյանը:

1973 թվականին պաշտոնապես կազմավորվեց Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան և նախագահ ընտրվեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ըմբշամարտի ամբիոնի վարիչ Կառլեն Աթոյանը: Այնուհետև ՀՁՖ նախագահներ են ընտրվել`

  • 1977-1985 թթ. – Իսահակ Դանիելյանը
  • 1986-1991 թթ. - Զորի Բալայանը
  • 1992-2010թթ. - Ալեքսան Ավետիսյանը
  • 2010-2010թթ.- Հրաչյա Ռոստոմյանը
  • 2010- 2010թթ.- Կոնստանտին Բոգդանը
  • 2011թ.             - Վարդան Ոսկանյանը

1973 թվականին կազմավորվեց նաև Հայաստանի մեծահասակների հավաքական թիմը և ավագ մարզիչ նշանակվեց Թելման Քոչարյանը: Հավաքականի երկրորդ մարզիչն էր Ռոբերտ Գալստյանը: Այդ տարի ՈՒկրաինայի մայրաքաղաք Կիևում անցկացվեց ԽՍՀՄ մեծահասակների անդրանիկ առաջնությունը: Այդ առաջնությանը Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`

  • 63 կգ - Գագիկ Աղամալյան (ք. Երևան, ՙԴինամո՚, մարզիչ` Թ. Քոչարյան):
  • 70 կգ - Գագիկ Դաբաղյան (ք. Երևան, ՙԴինամո՚, մարզիչ` Թ. Քոչարյան):
  • 80 կգ - Վիգեն Հովհաննիսյան (ք. Երևան, ՙԴինամո՚, մարզիչ` Թ. Քոչարյան):
  • 93 կգ - Սմբատ Կոստանյան (ք. Արարատ, ՙԲուրեվեստնիկ՚, մարզիչ` Բ. Սաղյան):
  • +93 կգ - Ռաֆայել Երանոսյան (ք. Երևան, ՙԴինամո՚, մարզիչ` Թ. Քոչարյան):
  • Բացարձակ քաշ – Սամվել Մարգարյան (ք. Երևան, ՙԲուրեվեստնիկ՚, մարզիչ` Ռ. Գալստյան):

1975 թվականին ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայում մինչև 63 կգ քաշային կարգում Գ. Աղամալյանը գրավեց երրորդ մրցանակային տեղը, որը մեծահասակների առաջին լուրջ ձեռքբերումն էր: Այնուհետև, մինչև 1992 թվականը հայ ձյուդոիստները ԽՍՀՄ առաջնություններում և ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներում, համամիութենական առաջնություններում, միջազգային մրցաշարերում, երիտասարդների եվրոպայի առաջնություններում ցուցաբերեցին մի շարք բարձր արդյունքներ`

  • Հարություն Հարությունյան (ք. Եևրան, մարզիչ` Թ. Քոչարյան) – ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ առաջնությունների և ժողովուրդների սպարտակիադայի մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր.
  • Գագիկ Աղամալյան (ք. Եևրան, մարզիչ` Թ. Քոչարյան ) - ԽՍՀՄ առաջնությունների և ԽՍՀՄ ժողովուրդների երկու սպարտակիադաների, միջազգային մրցաշարերի մրցանակակիր.
  • Սերյոժա Սողոյան (ք. Գյումրի, մարզիչ` Հ. Սարգսյն) - ԽՍՀՄ առաջնության և միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր.
  • Սերգեյ Օհանյան (ք. Եևրան, մարզիչ` Թ. Քոչարյան) – Համամիութենական և միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր.
  • Սամվել Մարգարյան (ք. Երևան, մարզիչ` Ռ. Գալստյան) – Համամիութենական մրցաշարերի, ԽՍՀՄ ուսանողական առաջնությունների բազմակի հաղթող և մրցանակակիր.
  • Կարապետ Դեմիրյան (ք. Վանաձոր, մարզիչ` Ս. Ավետյան) - Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր և միջազգային մրցաշարերի հաղթող.
  • Կարապետ Խրչեյան (ք. Գյումրի, մարզիչ` Գ. Սեվոյան) - ԽՍՀՄ առաջնության և միջազգային մրցաշարերի մրցանակակիր.
  • ԽՍՀՄ պատանեկան և երիտասարդական առաջնություններում, միջազգային մրցաշարերում հաղթողներ և մրցանակակիրներ են դարձել - Գյումրեցիներ և Մուրադ Պեպանյանը, երևանցիներ Ցոլակ Արտեմյանը, Արայիկ Եղիազարյանը, Հակոբ Նիկոյանը և Արթուր Գրիգորյանը, աղջիկներից` Սուսաննա Մկրտչյանը, Անահիտ Երանոսյանը, Ռիփսիմե Շիրինյանը և Զոյա Խաչատրյանը:

Հետխորհրդային ժամանակահատվածում առանձնապես բարձր արդյունքների են հասել մեր հետևյալ ձյուդոիստները:

  • Հովհաննես Դավթյան (ք. Գյումրի, մարզիչ` Կարեն Սիմոնյան) - աշխարհի մեծահասակների առաջնության բրոնզե և եվրոպայի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթների և աշխարհի սուպեր գավաթների խաղարկությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր, Լոնդոնի օլիմպիական խաղերի 7-րդ մրցանակակիր:
  • Արմեն Նազարյան (ք. Հրազդան, մարզիչ` Կարեն Աբաղյան) - եվրոպայի մեծահասակների առաջնություններում շահել է մեկ ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ, եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն և 3-րդ մրցանակակիր, համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթների և աշխարհի սուպեր գավաթների խաղարկությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր, Աթենքի, Պեկինի, Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից:
  • Անուշ Հակոբյան (ք.Նոր-Հաճըն մարզիչ` Տիգրան Բաբայան) - Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ-23 տարեկանների առաջնության 2-րդ մրցանակակիր, Աշխարհի երիտասարդների առաջնության 3-րդ մրցանակակիր, Եվրոպայի երիտասարդների առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Եվրոպայի պատանիների առաջնության 3-րդ մրցանակակիր:
  • Երիտասարդների և պատանիների աշխարհի և եվրոպայի առաջնություններում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են շահել Երևանցիներ Ղազարոս Գրիգորյանը, Արմեն Իսպիրյանը, Պավել Մելքոնյանը, Էդուարդ Գևորգյանը, Էրիկ Գևորգյանը, Հակոբ Առաքելյանը, Գոռ Խորոդյանը, Կարինե Ղեվոնդյանը, Դավիթ Մկրտչյանը, Գրիգոր Իվանյանը, Հարություն Դերմիշյանը, Անդրանիկ Չափարյանը, Գյումրեցիներ Հովհաննես Մալխասյանը, Կարեն Մկրտչյանը, Համբարձում Տոնոյանը, Արթուր Սրապյանը, Փայլակ Վարդազարյանը, Արտյոմ Բաղդասարյանը, Վանաձորցիներ Տիգրան Վարոսյանը, Դավիթ և Արսեն Ղազարյանները, Գարիկ և Գոռ Հարությունյանները, Չարենցավանցի Մհեր Թավաքալյանը,  Արմավիրցի Գևորգ Բարսեղյանը, Հրազդանցիներ Վարուժան Իսրայելյանը, Վահագն Հովսեփյանը:

Հայաստանից օլիմպիական խաղերին մասնակցել են

  • 1996թ. Ատլանտա - Արսեն Գևորգյան – մարզիչ` Ա.Գևորգյան
  • 2000թ. Սիդնեյ - Վարդան Ոսկանյան – մարզիչներ` Թ. և Վ. Հովհաննիսյան, Ն. Կարսլյան
  • 2004թ. Աթենք – Արմեն Նազարյան – մարզիչ` Կ.Աբաղյան
  • 2008թ. Պեկին - Արմեն Նազարյան – մարզիչ` Կ.Աբաղյան
  • 2008թ. Պեկին - Հովհաննես Դավթյան – մարզիչ` Կ.Սիմոնյան
  • 2012թ. Լոնդոն - Հոհաննես Դավթյան - 7 տեղ - մարզիչ` Կ.Սիմոնյան
  • 2012թ. Լոնդոն - Արմեն Նազարյան - Մարզիչ` Կ. Աբաղյան

Առաջին պատանիների օլիմպիական խաղերին մրցանակակիր է դարձել

  • 2010թ. Սինգապուր – Դավիթ Ղազարյան – 66 կգ -3տեղ- մարզիչ` Գ.Ղազարյան

Հայազգի օլիմպիական խաղերի մրցանակակիրներ են դարձել

  • 1980թ. - Մոսկվա – Բեռնար Չուլոյան – 78 կգ - 3 տեղ- Ֆրանսիա
  • 1996թ. - Ատլանտա – Արմեն Բաղդասարով - 86 կգ - 2տեղ - ՈՒզբեկստան
  • 2012թ. -Լոնդոն - Արսեն Գալստյան - 60կգ - 1 տեղ - Ռուսաստան

Հայաստանի Հանրապետությունում Ձյուդո մարզաձևով պարապողների քանակը հասնում է մոտ 3000-ի:

Հայաստանում Ձյուդո մարզաձևի հիմնադրումից հետո ազգային հավաքականի գլխավոր մարզիչներ են եղել`

  • 1973-1983 թթ. - Թելման Քոչարյան
  • 1984-1990 թթ. - Գագիկ Աղամալյան
  • 1991-1994 թթ. - Արթուր Գևորգյան
  • 1995-1996 թթ. - Գագիկ Աղամալյան
  • 1997-1998 թթ. - Թելման Քոչարյան
  • 1999-2005 թթ. - Տիգրան Բաբայան
  • 2005-2008 թթ. - Գագիկ Աղամալյան
  • 2009-2010 թթ. - Արթուր Գևորգյան
  • 2010-2012 թթ. -Ադրիան Կրոիտորու
  • 2013-                -Տիգրան Բաբայան

Ձյուդո մարզաձևի զարգացման գործում, Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան իր կարևոր դերն ու նշանակությունն ունի Միջազգային արենայում: Դրա վկայությունն է, որ 2003 և 2009 թվականներին վստահվեց Երևան քաղաքում անցկացնել եվրոպայի մինչև 23 և մինչև 20 տարեկան երիտասարդների առաջնությունները:

ՀՁՖ լուրջ հաջողություններ ունի նաև մրցավարական ասպարեզում միջազգային կարգի մրցավարներ են`

  • Ալեքսան Ավետիսյան - Օլիմպիական կարգ
  • Դավիթ Խիթարյան - Օլիմպիական կարգ
  • Վարուժան Իսրայելյան - Միջազգային Բ կարգ
  • Արարատ Մարտիրոսյան - Միջազգային Բ կարգ
  • Սերոբ Անդրեասյան - Միջազգային Բ կարգ


 



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո