Շաբաթ,
Օգոստոս
20,
2016
  • Հայերեն
  • English
  • Русский

Ձյուդոյի բարոյական կոդեքսը

 

Ձյուդո մարզաձևը պահպանում է դարերից եկող սովորույթները և հավատարիմ է մնում սամուրայների պատվախնդրության կանոններին:

Ձյուդոն դաստիարակում է ոչ միայն ֆիզիկական ուժ, այլ նաև գիտունություն ու մեծահոգություն: Ձյուդոն հանդիսանում է ինքնակատարելագործման արվեստ: Եվ փորձառու և սկսնակ ձյուդոիստը պետք է լինի անվախ, համառ, համեստ և հարգալից մյուս մարդկանց նկատմամբ:

Ձյուդո մարզաձևի հիմնադիր Ձիգարո Կանոն իր արվեստը տեսնում էր որպես անհատի համակողմանի զարգացման միջոց: Նա գտնում էր, որ ձյուդոն ոչ միայն առանց զենքի ինքնապաշտպանություն է և սպորտ, այլ հիմնականում առօրյա ապրելակերպի փիլիսոփայություն:

Ձյուդոիստի պատվախնդրության կանոնները ներառում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են`

  • քաղաքավարություն (հարգալից վերաբերմունք այլոց հանդեպ),
  • համարձակություն (անել այն, ինչը ճիշտ է),
  • անմիջականություն, բարեկամություն (զգացմունքներից` ամենամաքուրը),
  • ազնվություն (արտահայտվել առանց մտքերը կեղծելու),համեստություն (իր մասին խոսել առանց գոռոզության),
  • ինքնատիրապետում (կարողանալ լռել, երբ ի հայտ է գալիս բարկությունը),
  • պատիվ, հավատարմություն (հավատարիմ մնալ տրված խոստմանը),
  • հարգանք (առանց հարգանքի չի կարող լինել վստահություն):

Դպրոց ընդունվելիս աշակերտը երդում է տալիս`

  • Ես չեմ թողնի ուսումս առանց հարգելի պատճառների:
  • Ես չեմ խայտառակի ձյուդոն և իմ դպրոցը:
  • Առանց ուսուցչի թույլտվության ես ոչ ոքի չեմ հայտնի այն գաղտնիքները, որոնք ինձ սովորեցրել են:
  • Որպես աշակերտ ես կհետևեմ ձյուդոյի և իմ դպրոցի օրենքներին, և կպահպանեմ այն, եթե դառնամ ուսուցիչ:

Ձիգարո Կանոն իր դասախոսություններում նաև առանձնացնում էր առօրյա կյանքի 5 հատկանիշներ`

  • տիրիր նախաձեռնությանը սկզբից,
  • ուշադիր հետևիր ինքդ քեզ և առօրյա կյանքի հանգամանքներին, ուշադիր հետևիր ուրիշ մարդկանց, ուշադիր հետևիր ամբողջ շրջապատին,
  • հասկացիր ամբողջությամբ, գործիր վստահորեն,
  • ունեցիր չափի զգացում,
  • գտնվիր ուրախության և ճնշվածության, ինքնազոհության և անտարբերության, անխոհեմ հերոսության և ճղճին վախկոտության մեջտեղում:


Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո