Կիրակի,
Օգոստոս
21,
2016
  • Հայերեն
  • English
  • Русский

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻՑ

ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻՑ

Նախորդ շաբաթ Աթենքում մեկնարկել էր երիտասարդների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Ստուգատեսին մասնակցում էին 33 երկրի 339 մարզիկ, այդ թվում 230 ձյուդոիստ, 109 ձյուդոիստուհի: Մարզիչ Կարեն Աղաջանյանի ղեկավարությամբ Աթենքի տատամի էինելել Հայաստանի 6 երիտասարդ ձյուդոիստներ՝Վահագն Հովսեփյանը (55 կգ, Հրազդան), երևանցիներ՝ ՆարեկԿարապետյանը (60 կգ), ԱշոտՄնացականյանը (66կգ) և ԱլբերտՄկրտչյանը (73 կգ), ինչպես նաև գյումրեցիներ Միշա Նազարյանն (81կգ) ու Գրիգոր Սահակյանը (90 կգ): Բարեբախտաբար այս անգամ երիտասարդ հայ ձյուդոիստները կարողացան 1 մեդալ նվաճել: 55 կգ քաշային կարգի 17 մասնակիցներից Վահագն Հովսեփյանն արժանացավ բրոնզե պարգևի: Նա 1/8-րդև¼-րդ փուլերում հաղթանակներ տոնելով համապատասխանաբար գերմանացի Ֆլորիան Պախելիևի և  բելգիացի ՅորեՎերցրայենտենի նկատմամբ, կիսաեզրափակչում զիջեց Թուրքիայի պատվիրակ Յավուզ Բեսելին: Իսկ 3-րդ տեղի համար մենամարտում Հովսեփյանը համառ պայքարում հաղթեց Բելգիան ներկայացնողՎլադիսլավ Լիմին: Նման հաջողությանը շատ մոտ էր 66 կգ քաշային կարգում հանդես եկած Աշոտ Մնացականյանը: Նա 1/16-րդ փուլում ռուսաստանցի Այուբ Խաժալիևին հաղթելուց հետո 4 հանդիպում անցկացրեց Վրաստանի պատվիրակների հետ: Առաջին երկուսում համապատասխանաբար վազարիով ու իպոնով հաղթելով՝ նա հասավ կիսաեզրափակիչ, սակայն այստեղ պարտվեց Ջամբուլ Քուրդիանիին: Ցավոք, Մնացականյանը 3-րդ տեղի համար մենամարտում էլ տանուլ տվեց Բեկա Ուդեսիանիին ու ստիպված եղավ 38 մասնակիցների պայքարում բավարարվել 5-րդ տեղով: Հաջող մեկնարկեց նաև 73 կգ քաշային Ալբերտ Մկրտչյանը: Նա բուլղարացի Կալոյան Ռադնեևին 1/32-րդ փուլում հաղթելուց հետո հաջորդ փուլում զիջեց Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Օտմանին: Սակայն, քանի որ վերջինս հասավ կիսեզրափակիչ, ապա Մկրտչյանը հնարավորություն ստացավ մասնակցելու սփոփիչ գոտեմարտերտերին: Ալբերտը կարողացավ կիպրոսցի Անդրեաս Պապապետևուին իպոնով հաղթել, սակայն սփոփիչ 2-րդ մենամարտում հույն Միրման Իլիադիսի արգելքն հաղթահարել չհաջողվեց, ու նա իվերջո 42 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Հայաստանի 4-րդ պատվիրակ, 60 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Նարեկ Կարապետյանը հուսադրող մեկնարկից՝ 2 հաղթանակ տոնելուց հետո 1/8-րդ փուլում իպոնով պարտվեց անգլիացի Պետեր Միլեսին ու դուրս մնաց հետագա մրցապայքարից: 45 ձյուդոիստների պայքարում վստահ մեկնարկեց  81 կգ քաշային Միշա Նազարյանը, ով 3 անընդմեջ հաղթանակ տոնեց համապատասխանաբար կիպրոսցի Կիրիակոս Նիկոլաուի, մոլդովացի Նիկոն Զաբորոսչյուսի և չեխ Ռադեկ Վոնավկայի նկատմամբ: Ցավոք, նա կիսաեզրափակչում զիջեց ռուսաստանցի ԻսրաիլՍագայպովին, ապա նաև 3-րդ տեղի մենամարտում տանուլ տվեց Թուրքիայի պատվիրակ Մահոմադ Չեչենօղլուին ու ստիպված եղավ բավարարվել 5-րդ տեղով: 90 կգ քաշային կարգում հանդես եկած Գրիգոր Սահակյանն իպոնով 2 հաղթանակ (հույն Յոանիս Մավրակիսի և Ֆրանսիան ներկայացնող Հակիմ Ձյուադայի) տանելուց հետո, պարտվեց վրացի Դավիթ Ռամազաշվիլուն: Քանի ո րվրացի ձյուդոիստը հասավ կիսաեզրափակիչ, Սահակյանը սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն ստացավ, սակայն դրանից չկարողացավ օգտվել ու զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

1414 1420 1419
1416 1417 1421

 



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո