Կիրակի,
Օգոստոս
21,
2016
  • Հայերեն
  • English
  • Русский

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՍԵՎ ԳՈՏԻ 4-ՐԴ ՊԱՏՎԱՎՈՐ ԴԱՆ

ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ԽԱՉԱՏՈՒՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ՍԵՎ ԳՈՏԻ 4-ՐԴ ՊԱՏՎԱՎՈՐ ԴԱՆ

Երկարատև և բազմավաստակ աշխատանքի համար ՀՁՖ ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի հրամանով Սև գոտի պատվավոր 4-րդ դան շնորհվեց ՀՀ վաստակավոր մարզիչ Խաչատուր Հովակիմյանին: Չնայած նրան, որ Խ.Հովակիմյանը արդեն տասնյակ տարի է բնակվում է ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում այնուամենայնիվ ՀՁՖ-ն բարձր է գնահատում նրա կատարած աշխատանքը Հայաստանում ձյուդո մարզաձի զարգացման, ինճպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիրակության գործում: Մասնավորապես նրա ակտիվ աջակցությամբ անց է կացվում ազատամարտիկներ Է.Զոհրաբյանի և Լ.Սարգսյանի հուշամրցաշարը:

Ապրիլի 22-ին ՀՁՖ-ում փոխնախագահ Դավիթ Խիթարյանը սև գոտի 4-րդ դանի վկայականը հանձնեց Խաչատուր Հովակիմյանին, արարողությանը ներկա էին հայաստանում ձյուդոյի հիմնադրման ակունքներում կանգնած ՀՀ վաստակավոր մարզիչ Ռ.Գալստյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ Ա.Գևորգյանը, ՀՁՖ սպորտ տնորեն Անդրանիկ Անդիկյանը:



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո