Կիրակի,
Օգոստոս
21,
2016
  • Հայերեն
  • English
  • Русский

ՏԱՐԱՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏ ՀՁՖ-ՈՒՄ

ՏԱՐԱՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՆԻՍՏ ՀՁՖ-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՁՖ տարեվերջյան հաշվետու նիստը: Նիստը վարում էր ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանը:

Հաշվատվությամբ հանդես եկավ գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, ով ներկայացրեց  2015 թվականին կատարված աշխատանքները:

Այսպես. մեծահասակների, երիտասարդների և պատանիների հավաքականները    մասնակցել են համապատասխանաբար  9,3,4  միջազգային մրցաշարի, 10,2,3   միջազգային ուսումնամարզական հավաքի, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերին, Հարավային Կորեայի Գվանգջու քաղաքում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերին, Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների զինվորականների Սպարտակիադային, Հարավային Կորեայի Մունյոնգ քաղաքում կայացած զինվորականների Համաշխարհային խաղերին, Թբիլիսիում կայացած Պատանեկան Եվրոպական Օլիմպիական Փառատոնին: 

 Այս բոլոր մարզական միջոցառումներին մասնակցելու համար ծախսվել է ընդհանուր հաշվով  123 246  433  դրամ, որից    71 միլիոն դրամը հատկացրել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, մնացած ծախսերը կատարվել են ֆեդերացիայի և այլ հովանավորների կողմից կատարված ներդրումների շնորհիվ:

 Այս  տարի մեր մարզիկները  կարողացել են նվաճել 33 մեդալ, որից 2-ը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, իսկ մնացածը` վարկանիշային և այլ մրցաշարերում:

 Ֆեդերացիայի ղեկավարության կողմից հատուկ շնորհակալություն հայտնվեց Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեին,  ՀՀ Պաշտպանության նախարարությանը, ՀՀ Կրթության  և  գիտության նախարարությանը` ակտիվ համագործակցության և աջակցության համար:

 Ֆեդերացիայի նախագահ Վ.Ոսկանյանը, ամփոփելով  ներկայացված աշխատանքները, դրանք գնահատեց բավարար, հույս հայտնելով, որ եկող  տարին    առավել  հարուստ կլինի մեդալներով և ամենակարևորը` կունենանք առնվազն 3 օլիմպիական վարկանիշ: Վերջում նա ներկայացրեց մեծահասակների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանին և հույս հայտնեց, որ նրա գլխավորությամբ կունենանք նոր և ավելի բարձր արդյունքներ:

 Նիստում հաստատվեց մարզական միջոցառումների 2016 թվականի օրացուցային պլանը: Քննարկվեցին նաև այլ հարցեր:

 

 

 

 

 

1446 1447 1448
1449 1450 1451

 



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո