Ուրբաթ,
Նոյեմբեր
24,
2017
  • Հայերեն
  • English
  • Русский

Գարիկ Հարությունյանը 2012թ. եվրոպայի երիտասարդական առաջնությունում գրավեց 3-րդ մրցանակային տեղը

 

Խորվաթիայի Պորեչ քաղաքում ավարտվեց ձյուդոյի եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին 40 երկրների 478 ձյուդոիստներ:

Առավել հաջող հանդես եկավ և մրցանակային 3տեղը գրավեց Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող 55կգ քաշային կարգում հանդես եկող վանաձորցի Գարիկ Հարությունյանը, նա իր ակտիվում գրանցեց 1 պարտություն  և 4 հաղթանակ: Հատկանշական է, որ Գարիկը իր երկրորդ և հինգերորդ վճռորոշ հանդիպումները անց կացրեց Ադրբեջանը ներկայացնող Ռասիմ Ալմամեդովի և Մեհման Սադիգովի հետ և երկու գոտեմարտերում ել հասավ բացարձակ առավելության:



Մ-20տ. Եվրոպայի Առաջնությունը Մեկնարկում է

 

Սեպտեմբերի 20-ին Խորվաթիայի Պորեչ քաղաքը կհյուրընկալիՄ-20 տարեկան երիտասարդ ձյուդոիստներին:

Սեպտեմբերի 21-ին տատամի դուրս կգան 2011թ. Մ-20տ. Եվրոպայի առաջնության հաղթող Գարիկ Հարությունյանը/55կգ/, 60կգ քաշային կարգում հանդես կգան Արսեն Թովմասյանը և Արսեն Ղազարյանը, 66կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Դավիթ Ղազարյանը և Գևորգ Թորոսյանը, իսկ աղջիկների պայքարում հանդես կգա միակ ներկայացուցիչ Երջանիկ Կարապետյանը/52կգ/



ՀՁՖ-ն քննարկեց օլիմպիական խաղերի մասնակցությունը. նշանակվեցին հավաքականի նոր մարզիչներ

Սեպտեմբերի 18-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում կայացավ ՀՁՖ մարզչական խորհրդի ընդլայնված նիստ: Նիստին հրավիրված էր ՀՀ սպորտի և երիտասրդության հարցերի նախարար  Հրաչյա Ռոստոմյանը, նա ներկայացրեց Հայաստանում սպորտի վիճակը, մատնանշեց այն բացթողումները որոնք խոչընդոտում են հայկական սպորտի զարգացմանը, նախարարը նշեց նաև որ ձյուդոյի ֆեդերացիան գտնվում է ճիշտ ուղղու վրա և հույս հայտնեց, որ փոփոխությունները նոր հաջողություններ կբերեն ձյուդոյին և հայկական սպորտին:



Ընդունելություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանին, Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Արսեն Գալստյանին, ՀՁՖ նախագահության պատվավոր անդամ Արտուշ Կասեմյանին: Նախագահը շնորհավորեց օլիմպիական չեմպիոնին ծանոթացավ ձյուդոյի ֆեդերացիայի կատարած աշխատանքներին և ապագա պլաններին:

 

412 413



Օլիմպիական Չեմպիոն Արսեն Գալստյանին ընդունեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը

Սեպտեմբերի 13-ը բավական հագեցած օր էր 2012թ օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանի Հայաստան այցելելու կապակցությամբ, նախ 2012 թ-ի շախմատի օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ միասին ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանի, փոխնախագահ Դավիթ Խիթարյանի, սպորտային տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի, նախագահության պատվավոր անդամ Արտուշ Կասեմյանի և Արսեն Գալստյանի հարազատների ուղեկցությամբ հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին  Ծիծեռակաբերդում 1915թ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի հիշատակին



ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանը անձամբ է հետևում երիտասարդական հավաքականի մարզումներին

ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանը սեպտեմբերի 10ին մեկնեց Արմավիր անձամբ հետևելու երիտասարդական հավաքականի մարզումներին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար երիտասարդական հավաքականը իր վերջին հավաքն է անց կացնում Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Առաջնությունը տեղի կունենա Խորվաթիայի Պորեկ քաղաքում սեպտեմբերի 20-24ը: Հայաստանը կներկայացնեն

Կարապետյան Երջանիկ 52կգ

Հարությունյան Գարիկ 55կգ

Թովմասյան Արսեն 60կգ

Ղազարյան Արսեն 60կգ

Ղազարյան Դավիթ 66կգ

Թորոսյան Գևորգ 66կգ

Հովսեփյան Արտավազդ 73կգ

Թավաքալյան Մհեր 81կգ



ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան և Արսեն Գալստյանի հարազատները մեծ շուքով դիմավորեցին օլիմպիական չեմպիոնին

Սեպտեմբերի 9-ը նշանակալից օր էր հայաստանի ձյուդոյի պատմություն էջում: "Զվարթնոց" օդանավակայանում դիմավորում էին 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն Արսեն Գալստյանին: Դիմավորելու էին եկել Արսեն Գալստյանի հարազատները և Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի անձնակազմը, պատանի ձյուդոիստներ: Արսեն Գալստյանի հետ Երևան ժամանեց ՀՁՖ-ի նախագահության պատվավոր անդամ, Մոսկվայի վետերան ձյուդոիստների ֆեդերացիայի փոխնախագահ Արտուշ Կասեմյանը:



Օլիմպիական Չեմպիոն Արսեն Գալստյանը կժամանի Հայաստան

Սեպտեմբերի 9-ին ժամը 15,35 մասնավոր այցով Հայաստան կժամանի Լոնդոնի օլիպիական խաղերի չեմպիոն Արսեն Գալստյանը և ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահության պատվաոր անդամ, Մոսկվաի վետերան ձյուդոյիստների  ֆեդերացիայի փոխնախագահ Արտուշ Կասեմյանը:

Նախատեսվում է հանդիպումներ ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար ԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ:

Ցանկացողները կարող են դիմավորել օլիմպիական չեմպիոնին "Զվարթնոց" օդանավակայանում ժամը 15,35 Կրասնոդար-Երևան չվերթով:

Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիա



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ Է

ՀՀ ձյուդոյի երիտասարդական հավաքական թիմը հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի ղեկավարությամբ Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում 10 մարզիկներով սեպտեմբերի 2-14 ը անց է կացնում ուսումնամարզական հավաք եվրոպայի երիտասարդական առաջնությանը լավագույն ձևով նախապատրաստվելու համար, Տ. Բաբայանին օգնում է երիտասարդական հավաքականի մարզիչ Նաիրի Մաթևոսյանը:

Երիտասարդների եվրոպայի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 20-24 Խորվաթիայի Պորեկ քաղաքում, Հայաստանը կներկայացնեն 8 ձյուդոիստներ:

 



Уважаемый господин Касемян

Уважаемый господин Касемян,
От имени коллектива федерации Дзюдо Армении поздравляем Вас с днем рождения.



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո