Շաբաթ,
Նոյեմբեր
25,
2017
  • Հայերեն
  • English
  • Русский

Հերթական ոսկին Բեռլինում կայացած եվրոպայի երիտասարդական գավաթից

Օգոստոսի 10-12 Բեռլինում կայացած եվրոպայի երիտասարդական գավաթի խաղարկությունում մեր հավաքականի անդամ Գարիկ Հարությունյանը /55կգ/ հաղթելով բոլոր մրցակիցներին վստահորեն դարձավ մրցումների հաղթող: 60կգ քաշային կարգում Արսեն Թովմասյանը հինգ անընդմեջ հաղթանակից հետո եզրափակիչում պարտվեց վրացի Վաժա Մերգվելաշվիլիին և դարձավ մրցումների արծաթե մեդալակիր:

Վատ հանդես չեկավ նաև 73կգ քաշային կարգում հանդես եկող Արտավազդ Հովսեփյանը, որը հաղթելով 4 գոտեմարտերում և կրելով երկու պարտություն բավարարվեց 5-րդ տեղով:



Երիտասարդական հավաքականի ոսկե մեդալը

Չեխիայի մայարքաղաք Պրահայում այսօր ավարտվեց ձյուդոյի երիտասարդների եվրոպայի գավաթի հերթական խաղարկությունը:

Մեր հավաքական թիմը մեկ առաջին և երկու 5-րդ մրցանակային տեղերով  թիմային ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց7-րդ հորիզոնականը:

Փայլուն մասնակցեց Վանաձորցի 2011թ-ի երիտասարդների եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Գարիկ Հարությունյանը /55կգ/. նա 3 հաղթանակից հետո եզրափակիչում պարտության մատնեց Կորեացի Շին Ջաեվոնգին և դարձավ մրցման հաղթող: 60կգ քաշային կարգում Արսեն Ղազարյանը և Արսեն Թովմասյանը 3 ական հաղթանակից հետո կրեցին երկու ական պարտություն և գրավեցին 5-րդ տեղը:



Մոսկվայում Հայ համայնքը պատվով դիմավորեց օլիմպիական չեմպիոն Արսեն Գալստյանին

Անկախ Ռուսաստանի Օլիմպիական առաջին ոսկե մեդալակիր Արսեն Գալստյանին հավուր պատշաճի դիմավորեցին Հայ համայնքի ներկայացուցիչները Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, Մոսկվայի ձյուդոյի վետերաների ֆեդերցիայի փոխնախագահ Արտուշ Կասեմյանը և այլոք:

ՀՁՖ նախագահ Վ.Ոսկանյանի հրավերով սեպտեմբերին Ա.Գալստյանը նախնական պայմանավորվածության համաձայն կժամանի Հայաստան:



Արմեն Նազարյանի 3-րդ Օլիմպիական խաղերը ձախողվեցին

 

Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Սավդատուաշվիլիի հաղթանակով ավարտվեց ձյուդոյի 66 կգ քաշայինների պայքարը։



Արսեն Գալստյանը Օլիմպիական Չեմպիոն

Հուլիսի 28-ին Լոնդոնի օլիմպիական տատամի դուրս եկան 60 և 48 կգ քաշային տղաները և աղջիկները: Անկախ Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ ձյուդոյից օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց մեր հայրենակից Արսեն Գալստյանը: Նա 5 անընդմեջ հաղթանակ տոնեց և արժանացավ ոսկե մեդալի: Տպավորիչ էր հատկապես Արսենի եզրափակիչ գոտեմարտը, որտեղ ընդամենը 15 վարկյանում նա կարողացավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Հիրաոկա Հիրոակիին հաղթել գեղեցիկ "իպոնով ":



ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ20 և Մ23 ՏԱՐԵԿԱՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԱՆՑ Է ԿԱՑՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ

Մ20 և Մ23 տարեկանների հավաքական թիմը` մարզիչներ Տիգրան Բաբայանի և Նաիրի Մաթևոսյանի գլխավորությամբ, հուլիսի 15-27 Ծաղկաձորում անց է կացնում ուսումնամարզական հավաք: Հավաքի հիմնական նպատակն է բարձրացնել ձյուդոիստների տեխնիկատակտիկական կարողությունները և լավագույնս նախապատրաստվելու Չեխիայում և Գերմանիայում կայանալիք Եվրոպայի Գավաթի խաղարկություններին:



Լոնդոն 2012

 

Այս օրերին մեր օլիմպիականները հայրենի գեղատեսիլ Ծաղկաձորում անց են կացնում նախավերջին ուսումնամարզական հավաքը Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին  լավագույնս մասնակցելու համար: Ձյուդոյի երկրպագուները մեծ սպասելիքներ ունեն մեր մարզիկներից, որոնք բավարար ճանապարհ են անցել նվաճելու այդքան սպասված օլիմպիական մեդալը:

Ներկայացնում ենք համառոտ նրանց մարզական ձեռքբերումները.

Հովհաննես Դավթյան/ 60կգ (անձ. մարզիչ Կարեն Սիմոնյան)

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր



Հարություն Դերմիշյանը եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հունիսի 25-ին Մոնտենեգրոյի Բառ քաղաքում ավարտվեց ձյուդոյի պատանիների եվրոպայի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին եվրոպայի 39 երկրների 482 մասնակիցներ:

Հայաստանը ներկայացված էր 9 մասնակցով: Առավել հաջող մասնկացեց Երևանի ՍՁՕՄՊՄԴ սան Հարություն Դերմիշյանը, որը անցկացրեց 6 գոտեմարտ և գրավեց 3-րդ մրցանակային տեղը: Մեր մյուս մասնակիցները պայքարից դուրս մնացին նախնական գոտեմարտերում:

312 313 314 315 310



Թելման Քոչարյանի հուշամրցաշար

Հունիսի 17-ին “Դինամո” մարզական հասարակական կազմակերպության մարզահամալիրում անցկացվեց ՀՀ ում ձյուդո մարզաձևի հիմնադիր, ՀՀ վաստակավոր մարզիչ Թելման Քոչարյանի անվան հանրապետական 13-րդ հուշամրցաշարը:

Հուշամրցաշարը անցկացվեց երեք տարիքային խմբերով: Ըստ տարիքային խմբերի և քաշային կարգերի հաղթողներ դարձան`

 

1995-97թթ . ծնված պատանիներ

42կգ-Արամ Ներսիսյան-Ք.Մասիս

46կգ-Վիգեն Խալատըան-Ք.Երևան-«Մոնումենտ»



ՀՀ պատանիների հավաքական թիմը մեկնեց Եվրոպայի առաջնության

Հունիսի 20-ին ՀՀ պատանիների հավաքական թիմը մեկնեց Մոնտենեգրոյի Բար քաղաք մասնակցելու պատանիների Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանը կներկայացնեն.

1.Շահեն Աբաղյան 50կգ Հրազդան

2.Հարություն Դերմիշյան 55կգ Երևան

3.Գևորգ Խիթարյան 55կգ Երևան

4.Միշա Նազարյան 60կգ Գյումրի

5.Ռոբերտ Գաբրիելյան 60կգ Աբովյան

6.Ալբերտ Մկրտչյան 66կգ Երևան

7.Դավիթ Ղազարյան 66կգ Երևան

8.Գառնիկ Սարոյան 73կգ Սպիտակ

9.Գրիգոր Սահակյան 73կգ Գյումրի

10.Աշոտ Մարտիրոսյան Մարզիչ

11.Կարեն Աբաղյան Մարզիչ

12.Մարտին Սարգսյան Ավագ Մարզիչ



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո