Շաբաթ,
Նոյեմբեր
25,
2017
  • Հայերեն
  • English
  • Русский

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Մայիսի 1-3 Վրաստանի Լագոդեխի քաղաքում տեղի ունեցավ ձյուդոյի միջազգային մրցաշար 1997-99թթ ծնված պատանիների միջև:

Մրցաշարին մասնակցում էին Վրաստանի բոլոր ուժեղագույն ակումբները, Ադրբեջանի թիմը, իսկ Հայաստանը ներկայացնում էին Երևանից ՍՁՕՊՄԴ, ԵՕՀՄՔ, Աբովյանի Գ.Ծառուկյանի անվան մարզադպրոցի, Հրազդանի, Չարենցավանի և Գյումրիի ԳՕՀՄՔ և ԳՀՄՄ մարզադպրոցի սաները:



Եվրոպայի Գավաթ. Երիտասարդներ 21-22 04. Սանկտ Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Ձյուդոյի երիտասարդների եվրոպայի գավաթի հերթական առաջնությանը:

Առավել հաջող հանդես եկավ վանաձորցի 2011թ եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Գարիկ Հարությունյանը (55կգ), իր հաշվին գրանցելով 4 հաղթանակ և 1 պարտություն Գարիկը գրավեց 3-րդ մրցանակային տեղ, 66 կգ հանդես եկող մյուս վանաձորցի Դավիթ Ղազարյանը բավարարվեց 7-րդ տեղով:

Մեր մյուս մասնակիցները պարտվեցին նախնական գոտեմարտերում:

Մրցումներից հետո մեր հավաքականը կմասնակցի եռօրյա ուսումնամարզական հավաքի:

 



Արմավիրի քաղաքապետի գավաթ. 15.04.2012թ

Ապրիլի 15-ին Արմավիրում տեղի ունեցավ Արմավիրի քաղաքապետի գավաթի անդրանիկ առաջնությունը 1998-99 և 2000-03թթ ծնված դեռահասների միջև, առաջնությունը անցավ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի բարձր հովհանու ներքո:

Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի գրեթե բոլոր մարզական դպրոցներից և ակումբներից շուրջ 200 երեխաներ:

Բոլոր քաշային կարգի հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին գավաթներով, մեդալներով և դիպլոմներով:    



ԿԻև. Պատանիների Եվրոպայի Գավաթի Խաղարկություն 31.03-01.042012

 

Հայաստանի Ձյուդոյի պատանիների հավաքական թիմը մարտի 31-ից ապրիլի 1-ը Ուկրաինայի մայարաքաղաք Կիևում մասնակցում է Եվրոպայի գավաթի հերթական խաղարկությանը:



ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8

Սիրելի Կանայք և Աղջիկներ.

Սիրով Շնորհավորում ենք Ձեզ կանանց միջազգային օրվա Մարտի 8-ի կապակցությամբ:

Ցանկանում Հաջողություն Առողջություն Երջանկություն և Անսահման  Սեր:

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

 



Դավիթ Խիթարյանը Օլիմպիական A կարգի մրցավար

190

Փետրվարի 11-12-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ձյուդոյի  Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Միջազգային Ձյուդոյի Ֆեդերացիան անց էր կացնում Օլիմպիական A կարգի մրցավարների քննություն: Քննությանը ընտրված էին աշխարհի 15 երկրներից 16 միջազգային կարգի մրցավարներ, Հայաստնից քննությանը մասնակցելու իրավունք էր ստացել Դավիթ Խիթարյանը: Նա բարեհաջող հանձնեց քննությունը և վաստակեց Օլիմպիական A կարգի մրցավարի պատվավոր կոչումը:

Շնորհավորում ենք Դավիթ Խիթարյանին և ցանկանում նորանոր հաջողություններ:

 



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո