Շաբաթ,
Նոյեմբեր
25,
2017
  • Հայերեն
  • English
  • Русский

Ավարտվեց 2011թ.-ի ձյուդոյի ՀՀ երիտասարդական առաջնությունը

Նոյեմբերի 25-ին Երևանի Միկա մարզադահլիճում ավարտվեց 2011թ-ի ձյուդոյի ՀՀ երիտասարդական առաջնությունը , որին մասնակցում էին ՀՀ մարզական կազմակերպություններից ավելի քան 200 մասնակիցներ:

Առաջնությունը բավականին ներկայացուցչական էր` քանի, որ մասնակցում էին 2010 թվականի պատանիների օլիմպիական խաղերի և 2011 թվականի պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ վանաձորցի եղբայներ Դավիթ և Արսեն Ղազարյանները, 2011 թվականի երիտասարդների եվրոպայի չեմպիոն Գարիկ Հարությունյանը, 2011 թվականի երիտասարդների եվրոպայի գավաթի հաղթող Երջանիկ Կարապետյանը:



Արծաթե մեդալ Տյումենում անցկացվող Մ-23 տարեկանների եվրոպայի առաջնությունից

Տյումենում ընթաքցող ձյուդոյի Մ-23 տարեկանների եվրոպայի առաջնությունում Արտյոմ Բաղդասարյանը գրավեց 2-րդ տեղը և նվաճեց արծաթե մեդալ: Երեք անընդմեջ հաղթանակից հետո` հաղթելով «իպպոնով», կիսաեզրափակիչում` դժվար պայքարում, առավելության հասավ իսպանացի մարզիկի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ: Որտեղ հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի և լրացուցիչ ժամանակում Արտյոմի ուժերը չբավավարեցին և մրցավարները պասիվ գոտեմարտ վարելու համար տվեցին նկատողություն, որն էլ զրկեց նրան ոսկե մեդալից:

Երկրորդ օրվա տղաների թիմային հաշվարկով Հայաստանը եվրոպական 37 երկների մեջ հանգրվանում է 6-րդ հորիզոնականում:



Մ-23 տարեկանների եվրոպայի առաջնություն. Տյումեն առաջին օր

140

Նոյեմբերի 18-ին Տյումենում մեկնարկաց ձյուդոյի Մ-23 տարեկանների եվրոպայի առաջնության առաջին օրը անհաջող էր մեր հավաքականի համար: Գրիգոր Իվանյանը և Գևորգ Թորոսյանը դուրս մնացին հենց առաջին հանդիպումից, Ա. Երանոսյանը կարողացավ հաղթահարել միայն առաջին արգելքը այնուհետև պարտություն կրելով 2-րդ գոտեմարտում դուրս մնաց հետագա պայքարից:



Մ-23 տ. Եվրոպայի առաջնության վիճակահանությունը կայացավ

139

Նոյեմբերի 18-ին Տյումենում կմեկնարկի ձյուդոյի Մ-23 տարեկանների եվրոպայի առաջնությունը, որտեղ հին աշխարհամասի 37 երկրներից կմասնակցեն 314 մարզիկ մարզուհիներ:

Առաջին օրը կգոտեմարտեն տղաների 60 և 66կգ քաշայինները: Բանակային  Գոռ Հարությունյանը առաջին հանդիպումը կանցկացնի Շվեդիան ներկայացնող Օլլե Սունդստրոեմի հետ, Գրիգոր Իվանյանը Ադրբեջանցի Օրխան Սաֆարովի հետ, 66կգ քաշայինների պայքարում Արթուր Երանոսյանը կմրցի Մոլդովացի Վրեմե Էուգենիուի հետ, Գևորգ Թորոսյանը Բելգիացի Կեննեթ Վան Գանսբեկեի հետ:

 

 

 

 



Մ-23 տարեկանների հավաքականը մեկնում է Տյումեն մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

 

Նոյեմբերի 17-20-ը Ռուսաստանի Դաշնության Տյումեն քաղաքում կմեկնարկի ձյուդոյի Մ-23 տարեկանների եվրոպայի առաջնությունը:

Հայաստանը կներկայացնեն.

 

60կգ

- Գոռ Հարությունյան – ԲՄԱ

- Գրիգոր Իվանյան – Երևան

 

66կգ

-Արթուր Երանոսյան-Երևան

-Գևորգ Թորոսյան – Երևան

73կգ

-Անդրանիկ Չափարյան-Երևան

-Սուրիկ Գառնիկյան-Չարենցավան

81կգ

-Արտյոմ Բաղդասարյան-Գյումրի

-Հայկ Համբարձումյան-Երևան

 



Քեյփթաունում տատամի դուրս կգան հայաստանցի եվրոպայի չեմպիոնները

138

ՀԱՀ-ում վաղը կմեկնարկի ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունը Մ-20 տարեկանների միջև:

Հայաստանը կներկայացնեն վանաձորցիներ` եվրոպայի 2011թ-ի նորաթուխ չեմպիոններ Գոռ և Գարիկ Հարությունյանները 55կգ և 60կգ, 2010թ.-ի Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Ղազարյանը 66կգ և 2011թ,-ի եվրոպայի գավաթների կրկնակի չեմպիոն Անդրանիկ Չափարյանը /Երևան/, հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ:



ՀՁՖ նախագահ Վ.Ոսկանյանը Ստեփանակերտում մասնակցեց ձյուդոյի մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը

 

Հոկտեմբերի 25-ին ԼՂՀ ձյուդոյի ֆեդերացիայի սաների համար նշանավորվեց երկար սպասված` ժամանակակից չափանիշներին համապատասխան վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությամբ: Այդ նշանակալից օրվա կապակցությամբ մարզադպրոցը հյուրընկալեց ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանին: Հանդիսավոր իրադարձությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, ԼՂՀ սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Միշել Տանկրեզը:



Ավարտվեց 2011թ-ի ՀՀ պատանիների առաջնությունը

Հոկտեմբերի 21-ին Երևանի "ՄԻԿԱ" Մ.Ա. դահլիճում ավարտվեց  2011թ-ի 1996-97թթ ծնված պատանիների ՀՀ առաջնությունը, որն մասնակցում էին 189 մարզիկներ:

Ներկայացնում էնք մրցանակակիրների.

 

-50կգ

1

Աբաղյան Շահեն

Հրազդան

2

Գրիգորյան Հարություն



Ավարտվեց 2011թ-ի ՀՀ մեծահասակների առաջնությունը

Հոկտեմբերի 19-21ը Երևանի "ՄԻԿԱ" ՄԱ դահլիճում ավարտվեց ՀՀ մեծահասակների:

Մեծահասակների առաջնությանը մասնակցում էին Հայստանից 17 թիմերի 154 ձյուդոիստներ: Մարզիչների թույտվությամբ մրցումներին չէին մասնակցում 2012թ-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի իրական հավակնորդներ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը և երիտասարդական հավաքականի մի քանի առաջատար ձյուդոիստներ:

Մրցումներին անձամբ հետևում էր ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը:

Ներկայացնում էնք մրցումների մրցանակակիրներին

Մեծահասակներ

 



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո