Հինգշաբթի,
Նոյեմբեր
30,
2017
  • Հայերեն
  • English
  • Русский

Ավարտվեց 2011թ-ի ձյուդոյի աշխարհի անհատական առաջնությունը

 

Փարիզում ավարտվեց ձյուդոյի 2011թ. Աշխարհի անհատական առաջնությունը:

Ըստ քաշային կարգերի մրցանակակիրներին կարող եք տեսնել այցելելով

www.judo-world.net/ijf/world/wc2011/tta_menue.php?modus=1024&sprache=english



Վիճակահանությունը կայացավ

81

Օգոստոսի 22-ին տեղի ունեցավ ձյուդոյի աշխարհի առաջնության վիճակահանությունը:

Հովհաննես Դավթյանը առաջին հանդիպումը կանցկացնի Ղազախստանը ներկայացնող Յելդոս Սմետովի հետ, Արմեն Նազարյանը Ռումինիան ներկայացնող Դան ֆասիեի հետ, Գայանե Հարությունյանը Հունգարիան ներկայացնող Եվա Ցզեռնովիսկու հետ, Ժաննա Ստանկեվիչը Հունաստանը ներկայացնող Լուլիետա Բուկուվալաի հետ:

Մրցումները սկսվում են Երևանի ժամանակով 12.00 ին, ձյուդոյի սիրահարները կարող էն հետևել առաջնությանը ուղիղ եթերով այցելելով judo.am որտեղից վիդիոների բլոկ judo TV:



Փարիզ 2011

 

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում օգոստոսի 23-27 կկայանա ձյուդոյի մեծահասակների անհատական աշխարհի առաջնությունը, որին կմասնակցեն 136 երկրների 949 ձյուդոիստներ:

Ներկայացնեմ մրցումների վիճակագրությունը

Տղաների պայքարում կմասնակցեն 568, իսկ աղջիկների պայքարում 381 ձյուդոիստներ.

Մայրցամաքային  միություններից մասնակցող երկրների թիվը`

Եվրոպա 47երկիր – 386 մասնակից

Աֆրիկա 30երկիր – 142 մասնակից

Ասիա 28 երկիր – 247 մասնակից

Պանամերիկա 21 երկիր – 137 մասնակից

Օկիանա 10 երկիր – 35 մասնակից



ՀՁՖ նախագահ Վ.Ոսկանյանը Փարիզում մասնակցում է ԵՁՄ և ՄՁՖ ամենամյա կոնգրեսին

79

ՀՁՖ նախագահ Վ.Ոսկանյանը Փարիզում մասնակցում է ԵՁՄ և ՄՁՖ ամենամյա կոնգրեսին: Կոնգրեսում կքնարկվեն անցնող տարվա կատարված և գալիք աշխատանքները, կքնարկվի նաև  մարզիկների կիմանոների հերթականության հարցը` այսուհետև առաջինը հայտարարված մարզիկը կհագնի սպիտակ իսկ երկրորդը կապույտ կիմանո:



Դավիթ Խիթարյանը որպես մրցավար կսպասարկի ձյուդոյի եվրոպայի երիտասարդական առաջնությունը

27 Եվրոպայի ձյուդոյի միությունը ուղարկել է անվանական հրավեր Հայստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խիթարյանի անունով:

2010թ.-ից Եվրոպայի և Աշխարհի առաջնությունները սպասարկում են միայն հրավիրված մրցավարները:

Նմանատիպ հրավեր Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ստանում է առաջին անգամ, որի կապակցությամբ շնորհավորում ենք Դ.Խիթարյանին և բոլոր ձյուդոիստներին:



Սպասված ոսկին Չկա

Բուդապեշտում մասնակցում էին 51 պետություն:

Մեր հավաքականի կազմը անփոփոխ էր: Ցավոք մեդալի համար պայքարը կարողացան շարունակել միայն Հ.Դավթյանը 60կգ և Ա.Նազարյանը 66կգ:

Առաջին գոտոմարտից դուրս մնացին Արտյոմ Բաղդասարյանը 73կգ. և Հակոբ Առաքելյանը 100կգ, պարտվելով Էստոնացի Կունտեռ Ռոտբեռգին և Նաիդան Տուվշինբայերին –Մոնղոլիա վերջինս 2008թ-ի օլիմպիական չեմպիոնն է:

Մեկ հաղթանակ տոնելուց հետո Համբարձում Տոնոյանը 66կգ. պարտություն կրեց Բրազիլիան ներկայացնող Ալեքս Պոմբո Դա Սիլվայից և դուրս մնաց հետագա պայքարից,



Երկու Արծաթ

Փարիզում ավարտվեց <Մեծ Սաղավարտ> մրցաշարը, որտեղ մասնակցում էին 79 երկրներ:

Մեր թիմից փայլուն մասնակցեցին Հովհաննես Դավթյանը 60կգ և Արմեն Նազարյան 66կգ, նրանք 2-ն էլ նախնական փուլերը հաղթահարելով դուրս եկան եզրափակիչ:

Տպավորիչ էր կիսաեզրափակիչում Հովհաննեսի տարած հաղթանակը Աշխարհի չեմպիոն Ուկրաինացի Զանտարաի նկատմամբ: Դավթյանը խեղտող հնարքով կարողացավ մաքուր հաղթանակ տոնել ցավոք նույնը չկարողացավ անել ուզբեկ Սաբիրովի նկատմամբ և բավարարվեց արծաթով:



Մեկ Բրոնզ

Առաջին Հունվարի 29-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ ձյուդոյի 2011թ-ի առաջին <աշխարհի գավաթ> մրցաշարը:

Մեր հավաքականը Ադրիան Կրոիտորուի և Արթուր Գևորգյանի Ղեկավարությամբ մասնակցում էր 11 մարզիկով:

Բրոնզե մեդալի արժանացավ Հովհաննես Դավթյանը 60կգ – Գյումրի, Արմեն Նազարյանը 60կգ – Հրազդան արժանացավ 5-րդ տեղի, իսկ Վանաձորցի Գոռ Հարությունյանը 60կգ գրավեց 7-րդ տեղը:



ՀՁՖ-Ի ԱՄԱՆՕՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի ձյուդոիստներ, ձյուդոյի երկրպագուներ

Սրտանց շնորհավուրում ենք Ձեր նոր տարին և սուրբ ծնունդը, ցանկանում առողջություն, երջանուկություն, թող 2011թվականը բոլորիտ օջախներին բերի խաղաղություն, բարեկեցություն և նորանոր հաղթանակներ:

Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիա



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո