Հինգշաբթի,
Նոյեմբեր
30,
2017
  • Հայերեն
  • English
  • Русский

Երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Արմավիրում

Երիտասարդական հավաքականը 11 մարզիկներով, հավաքականի գլխավոր մարզիչ ՀՀ վաստակավոր մարզիչ  Մարտին Սարգսյանի գլխավորությամբ տասնչորսօրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքում: Հավաքը  հնարավոր եղավ կազմակերպել ֆեդերացիայի նախագահ  Վարդան Ոսկանյանի և  պատվավոր նախագահ Աշոտ Մարգարյանի աջակցությամբ: Հավաքի հիմնական նպատակն է լավագույնս նախապատրաստվել հուլիսին Լեհաստանում և Չեխիայում   կայանալիք  եվրոպական գավաթների  խաղարկությանը:



ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հուլիսի 19-ին ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանը և փոխնախագահ, գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը հանդիպեցին ՀՀ պաշտպանության փոխնախարար, ՀՁՖ նախագահության պատվավոր անդամ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի 11-րդ Սպարտակիադայի շրջանակներում Հայաստանում հուլիս ամսին անցկացվելիք ձյուդոյի մրցումների կազմակերպչական հարցերը: ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանը հավաստիացրեց, որ



ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Հունիսի 17-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ընդունեց ՀՁՖ նախագահ Վարդան Ոսկանյանին, փոխնախագահ, գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանին, փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանին:



ՀՁՖ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՁՖ վարչության նիստը, որտեղ քննարկվեց ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հարցը: Որոշում կայացվեց 7-օրյա ժամկետում հնարավորություն տալ նախագահի թեկնածուներին գրանցվել ֆեդերացիայում: Նախագահի թեկնածուները հնարավորություն ունեն մինչև 2014 թվականի հունիսի 23-ը ժամը 16.00 գրանցվել, որպես ՀՁՖ նախագահի թեկնածու, ներկայացնելով անձնագրի պատճենը և ՀՁՖ անդամ 20 հոգու ստորագրությամբ հայտ:

Հայտի օրինակը կարելի է վերցնել ՀՁՖ-ից:



ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան շնորհավորում է Երևանի ՍՁՕՄՊՄԴ տնօրեն Միքայել Հայրապետյանին ՀՀ վաստակավոր մարզչի կոչմանն  արժանանալու կապակցությամբ: Միքայել Հայրապետյանը նման բարձր պարգևի արժանացավ մայիսի 28-ին Սարդարապատում՝  Հանրապետության տոնի առիթով նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ:

Հավելենք նաև, որ Մ. Հայրապետյանը ԱՄՆ ձյուդոյի ասոցիացիայի կողմից արժանացել է սև գոտի առաջին դան որակավորման:

Շնորհավորում ենք Միքայել Հայրապետյանին և մաղթում քաջ առողջություն և բեղմնավոր աշխատանք՝  ի շահ հայրենական սպորտի բարգավաճման:



ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 22-ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 27-ին Երևանի Խուլ Համրերի մարզադահլիճում տեղի ունեցավ ձյուդոյի վարկանիշային հանրապետական մրցաշար նվիրված Շուշիի ազատագրման 22 ամյակին: Մրցաշարը կազմակերպել էր Զեյթուն մարզական ակումբը: Մրցաշարն անցկացվում է  արդեն 7-րդ անգամ: Բացման խոսքում Զեյթուն մարզական ակումբի նախագահ, մանկավարժական գիտությունների թեկնածու Դավիթ Խիթարյանը ողջունեց մրցման մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և կարևորեց մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիրակության գործում նման միջոցառումների կազմակերպումը: Առաջնությունն  անցկացվում էր 1998-2000 թթ. ծնվ.



Գրիգոր Սահակյանը պատանիների Եվրոպայի Գավաթի 3-րդ մրցանակակիր

Այսօր Չեխիայի Տեպլիցե քաղաքում մեկնարկել է պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին 30 երկրի 442 մարզիկ (282 ձյուդոիստ ու 160 ձյուդոիստուհի) է մասնակցում: Ստուգատեսի մասնակիցների թվում են Հայաստանի պատանիների հավաքականի 10 ձյուդոիստներ: Այսօր տատամի ելան նրացից 5–ը: Այսպես՝ 81 կգ քաշային կարգում 

  • Մանրամասն


  • Պաշտոնական հովանավոր

    Մեր գործընկերները

    Հովանավորներ

    Վիդեո