Չորեքշաբթի,
Նոյեմբեր
29,
2017
  • Հայերեն
  • English
  • Русский

ԱՎԱՐՏՎԵՑ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 14-15-ը Երևանի Խուլ Համրերի մարզապալատում անցկացվեց 2014թ.-ի պատանիների ձյուդոյի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում էին 24 թիմերի 209 պատանիներ, որոնցից 9-ը աղջիկներ, առաջնությունն անցկացվեց 3 տատամիների վրա:

Մրցումների գլխավոր մրցավարն էր Անդրանիկ Անդիկյանը: Առաջնության արդյունքում ձևավորվեց հավաքական թիմը, որը փետրվարի 19-ից մարտի 3-ը Աբովյանում կանցկացնի ուսումնամարզական հավաք, իսկ լավագույնները մարտի 14-15-ին Անթալիայում կմասնակցեն պատանիների Եվրոպայի գավաթին:



ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՊԼԱՆ 2014 թ. ՀՀ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

2014 թվականի օրացուցային պլանը տես աջ անկյունի Օրացույց բաժնի Հանրապետական ենթաբաժնում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ



ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԳՈՐԻՈԻՄ ԵՆ

ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՑ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ 22 ՀՈԳՈՎ ԳՈՐԾՈՒՂՎԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԻ ՔԱՂԱՔ՝ ՀԱՄԱՏԵՂ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ: ՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՎԱՔ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՆ  ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԷԻՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ, ԳՈՐԻ ՔԱՂԱՔՆ  ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՎ ՈՒԺԵՂ ՁՅՈՒԴՈՅԻ ԴԱՐԲՆՈՑԸ , ՍՈՎԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՇՈԹԱ ՉՈՉԻԱՇՎԻԼԻՆ ԱՅՍ ՔԱՂԱՔԻՑ ԷՐ: ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻՑ ԵՎ ԶՈՒՅԳԵՐԻ ՔԱՆԱԿԻՑ ԵՎ ՈՐԱԿԻՑ: ՀԱՎԱՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՈՐԱԿԸ: ԹԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ



ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան առաջին անգամ կազմակերպել է մարզիչների որակավորման քնություններ: Յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա ներկայացնում է իր ներկայացուցչին, որը  առցանց /ինտերնետի միջոցով /  հանձնում է 13 քնություն՝ ձյուդոյի պատմություն, ձյուդոյի կուլտուրա, առաջին բուժօգնություն, սնունդ, մրցավարություն, մարզչի սկզբունքներ, ասիստենտի պարտականություններ, սպորտի ֆիզիոլոգիա և փիլիսոփայություն, ձյուդոյի կազմակերպում, թղթաբանություն, սպորտի մեթոդոլոգիա, ձյուդոյի դասակարգում: Միջինից բարձր բալեր հավաքած թեկնածուն իրավունք էր ստանում մասնակցելու ուղղակի քնություններին, որը կազմակերպվե



ՄՐՑԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

Մրցավարներ և դատավորներ

Յուրաքանչյուր գոտեմարտ պետք է դատեն 2 գոտեմարտող մարզիկների քաղաքացիությունից տարբեր քաղաքացիություն ունեցող 3 մրցավարներ: Տատամիի մրցավարներից մեկը ռադիո հաղորդակցման համակարգով պետք է կապված լինի տատամիի սեղանի երկու մրցավարների հետ, որոնք պետք է աջակցեն վիդեո CARE համակարգով:

Ռոտացիոն համակարգը պետք է կիրառվի, մրցավարների չեզոք դիրքը ապահովելու համար:



2013 թվականի ամփոփիչ վարչության նիստ

      Նոյեմբերի 25 ին Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության նիստերի              դահլիճում տեղի ունեցավ 2013 թվականի ամփոփիչ վարչության նիստ:

Նիստին հրավիրված էին  վաստակավոր մարզիչներ  Ռ.Գալստյանը, Կ.Կարապետյանը, հավաքականների մարզիչները:



Ավարտվեց 2013թվականի ՀՀ մեծահասակների առաջնությունը

Նոյեմբերի 28-29 Երևանի ՄԻԿԱ մարզական ակումբում ավարտվեց 2013 թվականի մեծահասակների առաջնությունը: Մասնակցում էին 16 թիմերի 98 ձյուդոիստներ, որոնցից 13 աղջիկներ: Առաջնությունը անց կացվեց տղաների 6 և աղջիկների 2 քաշային կարգերում:

Առաջնության չեմպիոններ դարձան . Գարիկ Հարությունյանը 60կգ, Դավիթ Ղազարյանը 66կգ, Դավիթ Նիկողոսյանը 73կգ, Անդրանիկ Չափարյանը 81կգ, Ստեփան Դանիելյանը 90կգ, Ազատ Աբրահամյանը +90կգ, Երջանիկ Կարապետյանը 52 կգ, Ռոզա Խաչատրյանը +52կգ:

Մրցումներին ներկա էր նաև ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը:



ԱՆԴՐԱՆԻԿ ՉԱՓԱՐՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

Նոյեմբերի 15-18-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում անցկացված Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 81կգ քաշային կարգում Երևանի Օլիմպիական Հերթափոխի Պետական Քոլեջի սան Անդրանիկ Չափարյանը /81կգ, մարզիչ Ա.Բաբայան/ նվաճեց բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար Չափարյանը վստահ առավելության հասավ Հոլանդիան ներկայացնող Մելվին Սչոլի նկատմամբ, մինչ այդ Անդրանիկը կարողացել էր առավելության հասներ Իտալիայի և Լեհաստանի ներկայացուցիչների նկատմամբ: Պաշտոնական մրցումներում սա Ա.Չափարյանի առաջին մեդալն էր : 



Վ.Ոսկանյանը շնորհավորեց Մարիուս Վիզերին

Նոյեմբերի 7-ին  Ձյուդոյի Միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի ծննդյան տարեդարձի կապակցությամբ ՀՁՖ -ի նախագահ Վարդան Ոսկանյանը շնորհավորական ուղերձ հղեց պարոն Մ. Վիզերին:

Որում անկեղծ բարեմաղթանքներ և շնորավորանքներ էին նրա հասցեին, ինչպես նաև օգտվելով առիթից Վ.Ոսկանյանը շնորհակալությու հայտնեց Մ.Վիզերին ակտիվ համագործակցության և մշտական աջակցության համար:



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո