Կիրակի,
Օգոստոս
21,
2016
  • Հայերեն
  • English
  • Русский

Մ-23 տարեկանների հավաքականը մեկնեց Բուլղարիա

Նոյեմբերի 4-14-ը Մ-23 տարեկանների հավաքական թիմը ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ մեկնեց Սոֆիա մասնակցելու համատեղ ուսումնամարզական հավաքի Եվրոպայի առաջնությանը լավագույնս նախապատրստվելու համար: Թիմի կազմու ընդգրկվել են Գրիգոր Իվանյանը 60կգ /Երևան/, Մհեր Կարապետյանը 81կգ /Աբովյան/, Անդրանիկ Չափարյանը 81կգ /Եևան/:

Նոյեմբերի 15-18- Բուլղարիայի Սամոկով քաղաքում Մ-23 տ. Եվրոպայի առաջնությունում նրանք կներկայացնեն Հայաստանը:



ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԵԿՆԵՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ

Հոկտեմբերի 23-27 ը Սլովենիայի Լյուբլիանա քաղաքում կանցկացվի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն` 55կգ Գարիկ Հարությունյան, 60կգ Նարեկ Կարապետյան, 66կգ Դավիթ և Արսեն Ղազարյաններ, 73կգ Արտավազդ Հովսեփյան և Դավիթ Նիկողոսյան: Հավաքականը գլխավորում է վաստակավոր մարզիչ Մարտին Սարգսյանը: Մինչ աշխարհի առաջնությանը մեկնելը մեր հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքը անցկացրեց Աբովյանում:



ԶԵՅԹՈՒՆԻ ԳԱՎԱԹ 17-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 4-6 ը Երևանի Միկա մարզական ակումբի դահլիճում տեղի ունեցավ ՛՛ԶԵՅԹՈՒՆԻ ԳԱՎԱԹ՛՛ ձյուդոյի միջազգային 17-րդ առաջնությունը: Բացի Հայաստանի և Արցախի թիմերից մասնակցում էին նաև Լեհաստանի հավաքական թիմը, Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում էին Մոսկվայի, Կրասնոդարի և Ստավրոպոլի մարզերի թիմերը, Վրաստանից ներկա էին Թբիլիսիի և Մառնեուլի, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկա էին ևս երկու թիմեր: Ընդհանուր մասնակցում էին 406 ձյուդոիստներ որոնցից 98-ը արտերկրներից: Առաջնությունը անց էր կացվում երեք տարիքային խմբերով Մ-23 տարեկան երիտասարդներ, Մ-18 տարեկան պատանի աղջիկներ և տղաներ, Մ-15 տա



Ֆրանկոֆոնյան խաղերում երկու բրոնզ

Ֆրանսիաի Նիս քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիան խաղերում Հայաստանի պատվիրակության կազմում հանդես էին գալիս նաև ձյուդոիստներ Գրիգոր Իվանյանը 60կգ /Երևան/, Տիգրան Վարոսյանը 66կգ/Վանաձոր/, Սուրիկ Գառնիկյանը 73կգ                  /Չարենցավան/: Հավաքականը մասնակցում էր ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ: Ս.Գառնիկյանը դուրս մնաց հենց առաջին գոտեմարտից, առավել հաջող հանդես եկան Գ.Իվանյանը և Տ.Վարոսյանը: Երկուսն էլ բավարարվեցին 3-րդ մրցանակային տեղով: 



Երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում երիտասարդական հավաքականը անց է կացնում իր վերջին համատեղ ուսումնամարզական հավաքը Սարեյեվոյում կայանալիք Եվրոպայի առաջնությանը լավագույնս մասնակցելու համար:

Հավաքին մասնակցում են մարզիկներ Երջանիկ Կարապետյանը, Գարիկ Հարությունյանը, Դավիթ և Արսեն Ղազարյանները, Դավիթ Նիկողոսյանը, Արտավազդ Հովսեփյանը, Հովհաննես Ալեքսանյանը, Դավիթ Սարգսյանը: 

Մարզիչներ Մարտին Սարգսյանի և Կարեն Աղաջանյանի գլխավորությամբ թիմը Սարայեվո կժամանի սեպտեմբերի 18-ին:

877 878



ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՁՅՈՒԴՈՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյում սեպտեմբերի 1-5 տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ձյուդոյի առաջնությունը նվիրված Տաջիկստանում զինված ուժերի 20 ամյակին: ԱՊՀ երկրներից մասնակցում էին Տաջիկստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի բանակային ձյուդոիստները:



Четвертого сентября празднует 50-летний юбилей заслуженный тренер России, главный менеджер Федерация дзюдо Армении, Вице -президент Московского союза ветеранов по дзюдо Артуш Фрунзикович Касемян.

Федерация дзюдо Армении сердечно поздравляет юбиляра и желает ему благополучия, здоровья, бодрости и энергии в работе на благо и процветание армянского спорта, мудрости и силы в защите национ



ԾՆՈՒՆԴՏ ՇՆՈՐՀԱՎՈՐ

Օգոստոսի 22-ին լրացավ ՀՀ վաստակավոր մարզիչ ձյուդոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի 49 ամյակը:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան իր բազմահազարանոց կոլեկտիվի կողմից շնորհավորում է Տ.Բաբայանի ծննդյան օրը, ցանկանում է հաջողություն, երկար տարիների առողջ կյանք, բեղմնավոր աշխատանքային գործունեություն:

Այս օրերին Տիգրան Բաբայանը գտնվում է Բրազիլիայում, որտեղ տեղի է ունենում Աշխարհի առաջնությունը, մեր մարզիկների լավ մասնակցությունը ամենալավ նվերը կլինի նրան:



ԵՐԿՈՒ ՄԱՍՆԱԿԻՑ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հուլիսի 31-ին մեր հավաքականը վերադարձավ Սոչիի միջազգային ուսումնամարզական հավաքից և անմիջապես օգոստոսի 7ից -18ը Աբովյանում անց կացրեց վերջին ՈՒՄՀ աշխարհի առաջնությունից առաջ: Ռիո -ի առաջնությանը Հայաստանը կներկայացնի երկու մարզիկներ, մեր փորձառու Հովհաննես Դավթյանին 60կգ և Արմեն Նազարյանին 66կգ: Թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանի հետ Բրազիլիա կժամանի Օգոստոսի 20-ին: Դավթյանը կգոտեմարտի օգոստոսի 26-ին, իսկ Նազարյանը 27-ին: Նախնական հայտերով առաջնությանը կմասնակցեն 124 երկրների 779 ձյուդոիստներ: 60կգ քաշային կարգում հայտավորված են 70 իսկ 66կգ քաշային կարգում 81 ձյուդոիստներ: 



ԱՎԱՐՏՎԵՑ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ 2-ՐԴ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 8-12 ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անց կացվեց պատանիների 2-րդ աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին աշխարհի 77 երկրներ: 

Հայաստանը ներկայացնում էին` Հրազդանցի Շահեն Աբաղյանը 55կգ, Երևանցիներ Հարություն Դերմիշյանը 60կգ և Ալբերտ Մկրտչյանը 66կգ, Աբովյանցի Ռոբերտ Գաբրիելյանը 60կգ, Լոս Անջելեսից Էդմոնդ Բերբերյանը +90կգ,  հավաքականը գլխավորում էր ավագ մարզիչ Կարեն Աբաղյանը:



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո