Կիրակի,
Օգոստոս
21,
2016
  • Հայերեն
  • English
  • Русский

ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔ ՍՈՉԻՈՒՄ

ՀՀ ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Տիգրան Վարոսյանը, Գոռ Մկրտչյանը, Երջանիկ Կարապետյանը և Ռոզա Խաչատրյանը Սոչիում մասնակցում են միջազգային ուսումնամարզական հավաքի: Հավաքին մասնակցում են 22 երկրների 370 ձյուդոիստներ, Հայաստանը այսպիսի քանակով առաջին անգամ է մասնակցում ուսումնամարզական հավաքի: Հավաքին նընդգրկված էր նաև Գրիգոր Իվանյանը, սակայն տեխնիկական պատճառներով նա չկարողացավ մասնակցել հավաքին: Այս ուսումնամարզական հավաքը կարևոր նախապատրաստական փուլ է օգոստոսի 26-ին Ռիոյում կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ: Այս առաջնությանը հայաստանը կներկայացնեն Հովհա



ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ

Հուլիսի 20-21 Մոսկվայում անց կացվեց ՛՛GRAND SHLEM՛՛վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում էին 40 երկրների 295 ձյուդոիստներ: Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց գյումրեցի Հովհաննես Դավթյանը, միայն կիսաեզրափակիչում զիճելով վրացի Ամիրան Պապինաշվիլիին: Մինչ այդ Հովհաննեսը հաղթել էր ղազախ Աիբեկ Իմաշեվին, ՌԴ-ն ներկայացնող Ռոբերտ Մշվիդոբաձեին, բուլղար Յանիսլավ Գերչեվին: Բրոնզե մեդալի համար Դավթյանը հաղթեց հոլանդացի Միկոս Սալմինենին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ամիրան Պապինաշվիլին, նա եզրափակիչում հաղթեց բրազիլիացի Ֆելիպե Կիտադաին: 847



Պատանիների հավաքականը վեց մարզիկ կներկայացնի EYOF ում

Հուլիսի 16-19 -ը Հոլանդիայի Ուտրիչ քաղաքում տեղի կունենա EYOF փառատոնը, որի ծրագրում ընդգրկված է նաև մեր մարզաձևը: Մարզիչ Կարեն Աբաղյանի գլխավորությամբ Հայաստանը կներկայացնեն Էդուարդ Գրիգորյանը 50կգ, Շահեն Աբաղյանը 55կգ, Ռոբերտ Գաբրիելյան 60կգ, Ալբերտ Մկրտչյանը 66կգ, Ավետիք Գրիգորյանը 73կգ, Գրիգոր Սահակյանը 81կգ, որպես մրցավար հրավիրված է նաև Օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը: Մինջ այդ մեր հավաքականը Տալին քաղաքում մասնակցեց պատանիների Եվրոպայի առաջնությանը



Տարոն Առաքելյանը Վետերանների Եվրոպայի Առաջնության 5-րդ Մրցանակակիր

Հունիսի 13-16-ը Փարիզում տեղի ունեցավ Վետերանների Եվրոպայի առաջնությունը: Մեր հայրենակից Տարոն Առաքելյանը մասնակցելով առաջնությանը իր հաշվին գրանցելով երկու հաղթանակ և երկու պարտություն գրավեց 5-րդ մրցանակային տեղը: Շնորհավորում ենք Տարոնին և ցանկանում էլ ավելի բարձր նվաճումներ սպորտում և կյանքում:



ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՁՖ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ

Հունիսի 15-ին տեղի ունեցավ ՀՁՖ վարչության նիստը, որին մասնակցում էին 23 անդամներից 12-ը:

Օրակարգում քննարկվեցին կարգապահակ հարցեր, մեծահասակների հավաքականի կատարված աշխատանքների հաշվետվություն և հետագա ծրագրերի քննարկում, 2013-14թթ. օրացուցային պլանի քննարկում և այլ հարցեր:



ԵՐԵՎԱՆԻ ՁՅՈՒԴՈՅԻ 3-ՐԴ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

2013թ.Մայիսի 28-ին տեղի ունեցավ Երևան քաղաքի ձյուդոյի

Պատանիների և դեռահասների  3-րդ բաց առաջնություն

(1998-1999թթ) (2000-2001թթ.)

Մրցումներին մասնակցում էին Երևան քաղաքի շուրջ 15 ինչպես նաև 10 մարզերի մարզադպրոցների մարզիկներ:

Կից ներկայացնում ենք տարբեր քաշային կարգերում հաղթող մրցանակակիրներին

1998-1999թթ.

38կգ.



Բառանուլից մերոնք վերադարձան մեծ ավարով

Բառնաուլում ավարտվեց ձյուդոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի երիտասարդական և դեռահասների հավաքական թիմերը:

Մրցանակային առաջին տեղեր գրավեցին Գոռ Հակոբյանը, Աշոտ Մնացականյանը, Նարեկ Շատվերյանը, Գրիգոր Սահակյանը, Գրիգոր Մխիթարյանը, Գարիկ Հարությունյանը և Դավիթ Ղազարյանը, երկրորդ տեղ գրավեց Վահե Ղազարյանը երրորդ տեղ Դավիթ Նալբանդյանը:



ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ ՄԵԿՆԵՑ ԲԱՌՆԱՈՒԼ

ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ ՁՅՈՒԴՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ և ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԸ ՄԵԿՆԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՌՆԱՈՒԼ ՔԱՂԱՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ, ՆՐԱՆՔ ԵՏ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ: ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ. ԳՈՌ ՀԱԿՈԲՅԱՆԸ 50ԿԳ, ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ 55ԿԳ, ԱՇՈՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ 60ԿԳ, ՆԱՐԵԿ ՇԱՏՎԵՐՅԱՆԸ 66ԿԳ, ԴԱՎԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ 73ԿԳ, ԳՐԻԳՈՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ 81ԿԳ.



ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 21 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ

Մայիսի 3-ին "ՄԻԿԱ" մարզադահլիճում "ԶԵՅԹՈՒՆ" մարզական ակումբը կազմակերպել էր հանրապետական մրցաշար նվիրված Շուշիի ազադագրման 21 ամյակին: Մրցաշարը անցկացվեց երեք տարիքային խմբով` 1997-99թթ, 2000-01թթ, 2002-05թթ: Մրցաշարը արդեն ավանդական է և անց է կացվում 5-րդ անգամ, առաջնությանը մասնակցում էին Հայաստանի բոլոր ուժեղագույն թիմերը ինչպես նաև ձյուդոիստներ Արցախից և Վրաստանից: Ընդհանուր առմամբ մասնակցեցին 342 ձյուդոիստներ: Բացման արարողության ժամանակ մրցմանը հատուկ շուք հաղորդեց ՊՆ ԳՇ զինվորական նվագախումբը: Մրցմանը ներկա էին ՀՁՖ նախագահ Վարդան Ոս



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո