Հինգշաբթի,
Նոյեմբեր
30,
2017
  • Հայերեն
  • English
  • Русский

Է.Զուրաբյանի և Լ.Սարգսյանի Հուշամրցաշար

2013թ ապրիլի 12-ին Երևանի "ՄԻԿԱ" մարզահամալիրում կազմակերպվեց 2000-01թթ ծնված դեռահասների ձյուդոյի հանրապետական հուշամրցաշար նվիրված ձյուդոյի սպորտի վարպետներ, Ղազաբաղյան հերոսամարտի զոհված ազատամարտիկներ Էդուարդ Զոհրաբյանի և Լևոն Սարգսյանի հիշատակին:

Մրցաշարին մասնակցեցին հանրապետության 9 քաղաքների 18 կազմակերպությունների 180 ձյուդոիստներ:

Հուշամրցաշարի հովանավորն էր ազատամարտիկների ընկեր Խաչիկ Հովակիմյանը:



ԵՐԵՔ ԲՐՈՆԶ ԵՐԿՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳԱՎԱԹՆԵՐԻՑ

Ապրիլի 5-7 ը Հունաստանի Սալոնիկ և Ռուսաստանի Տվեր քաղաքում ընթանում են երիտասարդների և պատանիների ձյուդոյի Եվրոպայի գավաթների հերթական առաջնությունները: Հունաստանում մասնակցում են 8 մարզիկներ հավաքականի ավագ մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ: Առաջին օրը գոտեմարտում էր Եվրոպայի չեմպիոն/ 2011թ./ և մրցանակակիր/2012թ./ Գարիկ Հարությունյանը /55կգ/, որը այս անգամ ուժերը չափեց 60կգ քաշային կարգում և բավարարվեց բրոնզե մեդալով,  52կգ քաշային կարգում հանդես եկող Երջանիկ Կարապետյանը որը վստահ անցկացնելով վերջին գոտեմարտը Մեծ Բրիտանիան ներկայացնող Կելլի Ստադոնի հետ գրանցեծ մաքուր հաղթանակ /ԻՊ



ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՐԵԼԻ ՀԱՄԼԵՏ

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան
Սրտանց Շնորհավորում է
Քեզ ծննդյանդ առթիվ:
Լինես միշտ հաջողակ: Թող կյանքի խոչընդոտները քեզ չհիասթափեցնեն.
քայլես միշտ առաջ՝ հպարտ ու անվախ:
Քեզ բազում վերելքներ քո կյանքում:

ԾՆՈՒՆԴՏ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԻՐԵԼԻ ՀԱՄԼԵՏ
Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիայի Նախագահ              Վ.Ոսկանյան



Պատանիների Եվրոպայի Գավաթ Անթալիայում

Մարտի 15-18 Անթալի քաղաքում տեղի ունեցավ պատանիների Եվրոպայի գավաթի առաջնությունը: 17 երկրների կազմում մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականը, նշենք, որ բացի Եվրոպական երկրներից մասնակցում էին նաև Բրազիլիայի, Արգենտինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի հավաքականները:

Մեր հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին 55կգ քաշային կարգում հանդես եկող Հրազդանցիներ Շահեն Աբաղյանը և Վարդգես Բաղդասարյանը: Մեդալին բավականին մոտեցան նաև Կամո Օհանյանը 66կգ, Աշոտ Մնացականյանը 60կգ, Ավետիք Գրիգորյանը 73կգ:



Պատանիների առաջին մեկնարկը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկեց պատանիների Եվրոպայի գավաթի առաջին TOP մրցաշարը: Հայաստանը ներկայացնում էին հավաքականի անդամներ Շահեն Աբաղյանը 55կգ, Հարություն Դերմիշյանը 55կգ, Կամո Օհանյանը 66կգ և Ավետիք Գրիգորյանը 73կգ, հավաքականը ներկայացնում էր պատանիների ավագ մարզիչ Կարեն Աբաղյանը: Շ.Աբաղյանը 4 հաղթանակ 2 պարտությունով զբաղեցրեց մրցանակային 5-րդ տեղը, Հ.Դերմիշյանը 3հաղթանակ 2 պարտությունով 9-րդ տեղը, Կ.Օհանյանը 2 հաղթանակ 2 պարտությունով դուրս մնաց պայքարից իսկ Ա.Գրիգորյանը պարտվեց առաջին գոտեմարտում և նույնպես դուրս մնաց պայքարից:



ՀՁՖ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է

Մեծարգո պարոն Ծառուկյան

               Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, բազմահազար ձյուդոիստների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ցանկանում եմ քաջ առողջություն, խոհեմ միտք և օլիմպիական կամք ի շահ հայկական սպորտի առաջընթացի: 

Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիայի Նախագահ Վ.Ոսկանյան



Սերոբ Անդրեասյանը միջազգային կարգի մրցավար

Մարտի 1-3 ը Պրագայում տեղի ունեցող "Եվրոպայի բաց առաջնություն "միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող մրցավար Սերոբ Անդրասյանը բարեհաջող հանձնեց մայրցամաքայաին կարգի մրցավարի քննությունները և ստացավ միջազգային կարգի մրցավարի կոչումը:

Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիան այս առիթով շնորհավորում է Սերոբ Անդրեասյանին և ցանկանում նորանոր հաջողություններ ի շահ հայկական ձյուդոյի: Սերոբ Անդրեասյանը Հայաստանը ներկայացնող թվով 5-րդ միջազգային կարգի մրցավարն է:

727

725 726



ՀՁՖ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ

ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ 

ՏԱՐԲԵՐԱԿ 18.02.2013

710 711 712 713
715 716 717 720

Դեռահասների վարկանիշային աղյուսակը կներկայացնենք մի քանի օրից



ՀՁՖ 40 ամյակին նվիրված դեռահասների վարկանիշային մրցաշար

Ավարտվեց առաջին վարկանիշային մրցաշարը 1999-2000թթ ծնված դեռահասների միջև, որին մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն  մարզադպրոցների շուրջ 121 ձյուդոիստներ. Ներկայացնում ենք մրցումների մրցանակակիրներին

34կգ

1.Բադալյան Սարգիս -ՀՄՄ

2. Բոտոյան Տարոն - Մարալիկ

3.Սրապյան Արմեն - Դինամո

3.Դավթյան Հրանտ -Նոր -Հաճըն

38կգ

1.Մարդոյան Արման - Մարալիկ

2.Մանուկյան Արտակ - ՎՀՄՄ

3.Սարգսյան Սևակ - Արցախ

3.Ենոքյան Նարեկ - Մասիս



Ավարտվեց ՀՁՖ 40 ամյակին նվիրված պատանիների վարկանիշային մրցաշարը

Երևանի ՄԻԿԱ մարզական ակումբի մարզադահլիճում ավարտվեց Հայաստանում ձյուդոյի հիմնադրման 40-ամյակին նվիրված պատանիների վարկանիշային մրցաշարը: Մասնակցում էին բոլոր ուժեղագույն մարզադպրոցների առաջատար պատանիները: Մրցումը անց կացվեց 6 քաշային կարգերում: Պետք է նշել, որ բավականին համառ պայքար ծավալվեց տատամիի վրա, մարզչական խորհրդին կարծիքով բավականին լուրջ մրցակցություն է ապահովված գրեթե բոլոր քաշային կարգերում, այս մրցաշարը լուրջ ստուգատես էր մարտի 8-10-ը Զագրեբում և 15-17-ը Անթալիայում կայանալիք պատանիների Եվրոպայի գավաթներից առաջ:

Ներկայացնում ենք բոլոր քաշային կարգի մրցանակակիրներին.



Պաշտոնական հովանավոր

Մեր գործընկերները

Հովանավորներ

Վիդեո